Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւը կմասնակցի Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ գազատարի բացման արարողությանը


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նոյեմբերի 18-ին պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա, որտեղ նույն օրը կմասնակցի Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ գազատարի բացման արարողությանը:

Արարողությանը, որը տեղի կունենա Թուրքիա - Հունաստան սահմանին, ներկա կլինի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը:

Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը հայտնել է նաեւ, որ նոյեմբերի վերջին Բաքու կայցելի Թուրքիայի խորհրդարանի նախագահը:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG