Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը միացել է արտակարգ դրությունը վերացնելու` Վրաստանի իշխանություններին ուղղված կոչերին:
Թբիլիսի կատարած երկօրյա այցից հետո ԵԱՀԿ-ի հատուկ բանագնաց Ժոզե Բորել Ֆոնտելեսը հայտարարությամբ է հանդես եկել, որում Վրաստանի իշխանություններին հորդորում է ամբողջությամբ վերականգնել մամուլի ազատությունը երկրում եւ ապահովել հունվարի 5-ի արտահերթ նախագահական ընտրությունների ազատ եւ արդար անցկացման համար անհրաժեշտ բոլոր պայմանները:
Վրաստանում 15 օրով հայտարարված արտակարգ դրությունը անհապաղ վերացնելու կոչով անցած շաբաթավերջին այդ երկրի իշխանություններին էր դիմել Միացյալ Նահանգները:
Թբիլիսի էր ժամանել Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզան, ով շաբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում, մասնավորապես, հայտնել էր. - «Ես նախագահ Սահակաշվիլիին եմ փոխանցելու պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի ուղերձը, որով մենք հորդորում ենք անհապաղ վերացնել արտակարգ դրությունը եւ վերականգնել բոլոր հեռուստաալիքների հեռարձակումները, քանի որ մենք գիտենք, որ դրանք այն կարեւորագույն քայլերն են, որոնք կապահովեն նախագահ Սահակաշվիլիի կողմից հունվարի 5-ին նշանակված արտահերթ նախագահ ընտրությունների ազատ եւ արդար անցկացումը»: