Մատչելիության հղումներ

Կվճարե՞ք 25 հազար դոլար պաղպաղակի համար


Ռուսաստանյան ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` Գինեսի ռեկորդների գրքում այս պաղպաղակը համարվել է ամենաթանկ աղանդերը:

Frrozen Haute Chocolate այսպես է կոչվում ամենաթանկ պաղպաղակը, որ պատրաստվում է 28 տարբեր պաղպաղակներից, որոնցից 14-ը հատուկ տեսակի եւ թանկարժեք պաղպաղակներ են: Դրանք Նյու Յորք են բերվում աշխարհի տարբեր ծայրերից:

Պաղպաղակը արտաքինից պատված է սերուցքով եւ մատուցվում է շոկոլադով ու գենասունկով, որոնց կիլոգրամն արժե 5000 դոլար:

Պաղպաղակը մատուցվում է 5 գրամ ուտելի ոսկու փոշով եւ այլ թանկարժեք իրերով զարդարված:

Թանկարժեք պաղպաղակը հարկավոր է պատվիրել նախապես:


Անի Թադեւոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG