Հինգշաբթի կեսօրին Թուրքիայի խորհրդարանում սկսված բուռն քննարկումները երկրում ատոմակայաններ կառուցելու ծրագրի շուրջ շարունակվեցին մինչեւ կեսգիշեր: Հաղթահարելով բնապահպանների ու ընդդիմադիր կուսակցությունների դիմադրությունը, խորհրդարանը ճանապարհ բացեց Թուրքիայում ատոմակայաններ կառուցելու համար` որոշում ընդունելով նաեւ կառուցվելիք կայանների վայրի ու հզորությունների մասին:
Թուրքիան մտադիր է երեք ատոմակայան կառուցել` հինգ հազար մեգավատտ ընդհանուր հզորությամբ: Նախատեսվում է արդեն 2012 թվականից շահագործել ատոմակայանները` նվազեցնելու երկրի կախվածությունը դրսի էներգակիրներից:
Ատոմակայաններից մեկը նախատեսվում է կառուցել սեւծովյան նավահանգիստներից մեկի` Սինոպ քաղաքի մոտ, ինչի դեմ բողոքում են տեղացիներն ու բնապահպանները:
Խորհրդարանում ընդունված ծրագիրը ուժի մեջ մտնելու համար պետք է հաստատվի երկրի նախագահի կողմից:
Հրաչ Մելքումյան, Պրահա