Վրաստանի ոստիկանները եւ հատուկ ջոկատայինները այսօր փորձել են բռնությամբ ցրել նոյեմբերի 2-ից խորհրդարանի շենքի մոտ ընդդիմադիրների կողմից անցկացվող հանրահավաքը:
Հատուկ գործողությունը սկսվել է ջրցան մեքենաներով, սակայն երբ չի հաջողվել ցրել ցուցարարներին, հրապարակ են մտել հատուկ ջոկատայիններն ու «կանաչ բերետավորները», որոնք նախ ցուցարարների վրա արցունքաբեր գազ են բաց թողել, ապա դիմել են մահակների օգնությանը:
Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով, 250 մարդ մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել:
Ընդհարումներ են տեղի ունեցել նաեւ ոստիկանների եւ նկարահանող խմբերի միջեւ: Հաղորդվում է, որ ոստիկանները կոտրել են մի քանի հեռուստաընկերությունների տեսախցիկները, իսկ «Իմեդի» հեռուստատեսության ուղիղ եթերը բախումների պահին ընդհատվել է:
Ոստիկաններին, այդուհանդերձ, չի հաջողվել ցուցարարներից ազատել հրապարակը: Նրանց մի մասը տեղափոխվել է խորհրդարանի շենքի հակառակ կողմը եւ ապաստանել եկեղեցու բակում, մի մասին էլ հաջողվել է մտնել խորհրդարանի շենք եւ հանդիպում պահանջել խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեի հետ:
Հանդիպման ժամանակ Բուրջանաձեն ցուցարարներին կոչ է արել դուրս գալ շենքից:
«Այս քաոսն ու անկայունությունը մեզ պետք չէ` մեզ պետք է փոխըմբռնում եւ բանակցություններ: Ես երաշխավորում եմ, որ ովքեր հիմա շենքից դուրս գան` նրանց անվտանգությունն ապահովված կլինի, ոչ ոք չի ձերբակալվի», - ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահը:
Ընդդիմության հանրահավաքը ներկայումս շարունակվում է «Ռիկե» հրապարակում` Թբիլիսիի կենտրոնում: Հաղորդվում է, որ դրան մասնակցում է մի քանի հազար մարդ, նրանց թիվը գնալով աճում է:
Ընդդիմությունը պահանջում է նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հրաժարականը:
Ընդդիմության առաջնորդներից Գեորգի Խաինդրավան, ով առավոտյան ձերբակալվելուց հետո հացադուլ էր հայտարարել, արդեն ազատ է արձակվել:
Ցուցարարներին խաղաղության կոչով դիմել է Վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա երկրորդը. - «Պետք է խաղաղություն եւ երկխոսություն հաստատենք: Պետք է հասկանանք, որ ապակայունացումը երկրում պայթյունավտանգ է` այն կարող են օգտագործել մեր արտաքին թշնամիները: Եկեք թույլ չտանք դա եւ երկխոսություն սկսենք իշխանությունների հետ»:
Իրինա Հովհաննիսյան, Պրահա