Մատչելիության հղումներ

Իշխան Զաքարյանը նշանակվեց Վերահսկիչ պալատի նախագահ


Ազգային ժողովի արտահերթ նիստում երկուշաբթի օրը խորհրդարանի փոխնախագահ Իշխան Զաքարյանը փակ քվեարկությամբ ընտրվեց Վերահսկիչ պալատի նախագահ:

Իշխան Զաքարյանի օգտին կողմ քվեարկեց 104 պատգամավոր, դեմ` 5-ը:

Զաքարյանը իր ելույթում մեկ անգամ եւս ասաց, որ այս պաշտոնում նշանակվելուց հետո կասեցնելու է իր անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:

Ազգային ժողովի փոխնախագահի թափուր պաշտոնի համար «Բարգավաճ Հայաստան»-ը որոշել է առաջադրել մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արեւիկ Պետրոսյանի թեկնածությունը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG