Մատչելիության հղումներ

Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան` Քարդիֆում


Շաբաթ օրը Ուելսի մայրաքաղաք Քարդիֆի Խաղաղության տաճարի հարակից այգում տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-խաչքար:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, hուշարձանի բացումը կատարել են Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան Վահե Գաբրիելյանը եւ Ուելսի խորհրդարանի նախագահ լորդ Դաֆիդ Էլիս-Թոմասը:

Միջոցառմանը մասնակցել են Միացյալ Թագավորության տարբեր վայրերից ժամանած մոտ 300 հայեր, Ուելսի խոհրդարանի, Ուելսի եկեղեցու եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Արարողությունն ուղեկցվել է Միացյալ Թագավորությունում գործող թուրքական կազմակերպությունների կազմակերպած բողոքի ցույցով:


Խաչքարի տեղադրման արարողությունը եւ թուրքերի բողոքի ցույցը լուսաբանել է BBC-ն:

Խաչքարի համար հողատարածքը տրամադրվել է Միջազգային հարաբերությունների Ուելսի կենտրոնի կողմից: Հուշարձանը պատրաստել են ուելսցի վարպետները` Ուելսում բնակվող փոքրաթիվ հայերի միջոցներով:

Խաչքարի տեղադրմանը նպաստել են Ուելսում գործող «Wales-Armenia Solidarity» կազմակերպության նախագահ Ջոն Թորոսյանը եւ ուելսցի Էլիան Վիլյամսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG