Վարչապետ Սերժ Սարգսյանը այսօր իր ցավակցություններն է հայտնել Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ռաֆայել Ղազարյանի եւ ճանաչված օպերատոր Ալբերտ Յավուրյանի մահվան կապակցությամբ:
«Խոր վշտով ընդունեցի Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի մահվան լուրը», - ասված է Ռաֆայել Ղազարյանի մահվան կապակցությամբ վարչապետի ցավակցական խոսքում: - «Անուրանալի է Ռաֆայել Ղազարյանի վաստակը 1988-ի ազգային զարթոնքի, մեր ժողովրդի հոգեւոր վերածննդի ու նորանկախ Հայաստանի Հանրապետության կայացման ազգանվեր գործում, որպես եւ մեծ է ակադեմիկոս Ղազարյանի ներդրումը հայ գիտության, մասնավորապես, ռադիոֆիզիկայի զարգացման ասպարեզում»:
Ալբերտ Յավուրյանի մահվան կապակցությամբ վարչապետի խոսքում, որը տարածել է կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, մասնավորապես, ասված է. - «Մեծ է կորուստը: Կյանքից հեռացավ 20-րդ դարի կինոյի ամենաճանաչված օպերատորներից մեկը, ով հիրավի հեղաշրջում իրականացրեց խորհրդային կինոարվեստում: Յավուրյանի ստեղծագործություններն առաջ անցան իրենց ժամանակից: Ալբերտ Յավուրյանը երբեք չվարանեց իր տեսախցիկից տեսնել իրական կյանքը, մարդուն ու մարդկայինը: Ժամանակը խիստ գտնվեց նրա նկատմամբ, բայց ժամանակակիցներն ըստ արժանվույն գնահատեցին նրա ստեղծագործությունը: Խոնարհվում եմ մեծ վարպետի հիշատակի առջեւ»:
Սերժ Սարգսյանը իր ցավակցություններն է փոխանցել Ռաֆայել Ղազարյանի եւ Ալբերտ Յավուրյանի հարազատներին ու մերձավորներին: