Մատչելիության հղումներ

Չադում ձերբակալված ֆրանսիացիներից ու իսպանացիներից յոթը ազատ են արձակվել


Չադում ձերբակալված ֆրանսիացիների եւ իսպանացիների 16-հոգանոց խմբից կիրակի օրը ազատ են արձակվել ֆրանսիացի երեք լրագրող եւ իսպանացի չորս օդաչու:

«Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռուզան Կյուրեղյանը Փարիզից տեղեկացնում է, որ լրագրողներից մեկը հայ է` Մարկ Կարմիրյանը:

Ֆրանսիայի եւ Իսպանիայի 16 քաղաքացիներին Չադի իշխանությունները ձերբակալել էին` նրանց մեղադրելով 103 երեխաների Եվրոպա տանելու փորձի մեջ:

Ձերբակալվածների խնդիրը քննարկելու համար երեկ Չադ էր այցելել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին: Չադի նախագահի հետ նրա բանակցություններից հետո ձերբակալված լրագրողներն ու օդաչուները ազատ են արձակվել:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG