Ռիգայի «Կոկա Կոլա Պլազա» կինոթատրոնում սարսափ-ֆիլմերի սիրահարները երեկ արյուն են հանձնել «Սղոցը» կինոնկարի 4-րդ սերիայի պրեմիերային ներկա լինելու համար:
«Սղոց»-ի սերիաները Հոլիվուդն ամեն տարի թողարկում է վերակենդանացած դիակների, վհուկների, չար ոգիների, արնախում հանցագործների, մահապատժի ենթարկվածների, դահիճների եւ տհաճ այլ «հերոսների» կեսկատակ «ոգեկոչման» ամերիկյան ավանդական օրվա՝ Halloween-ի նախօրեին՝ հոկտեմբերի 31-ին:
Ֆիլմը նկարահանել է ռեժիսոր Դարրել Լին Ջոնսոնը: Կինոնկարի 4-րդ սերիայում հերոսներին սպանում է առեղծվածային Սղոց-Մարդասպանը, նույն ինքը` Ջոն Քրեմերը, որին սպանել էին 3-րդ սերիայում:
Այդուհանդերձ, Ռիգայում երեկվա «արյունահեղությունը» սոսկ մարդասիրական նպատակ ուներ. հավաքված արյունը փոխանցվել է Լատվիայի Կարմիր խաչին՝ դոնորական պահուստը լրացնելու համար:
Լատվիայի մայրաքաղաքի մյուս կինոթատրոններում ֆիլմը ցուցադրվում է այսօրվանից:
Արմեն Քոլոյան, Պրահա