Մատչելիության հղումներ

Դենիել Կրեյգը` առաջիկա տասնամյակի Ջեյմս Բոնդ


MGM կինոստուդիայի եւ Դեյվիդ Կրեյգի միջեւ կնքված պայմանագրի համաձայն, ըստ The Daily Mail օրաթերթի, դերասանը ստանալու է 60 միլիոն դոլար նկարահանվելու համար, ինչպես նաեւ տոկոսներ` ցուցադրություններից գանձվող եկամուտից:

«Ռոյալ Խաղատուն»-ը Բոնդի մասին պատմող ֆիլմերից ֆինանսական տեսանկյունից ամենաեկամտաբերն է դարձել: Միայն Մեծ Բրիտանիայում ցուցադրման առաջին 2 օրերում ֆիլմը բերել է 26 միլիոն ֆունտ եկամուտ:

Սուպերգործակալի մասին պատմող հաջորդ` 22-րդ ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2008 թվականի նոյեմբերի 7-ին:


Միսակ Կրկյաշարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG