«Լեւոն Տեր-Պետրոսյանի մուտքը քաղաքականություն Հայաստանի ներքաղաքական իրավիճակը քաղաքականացնում է` այս բառի ամենաուղղակի իմաստով։ Այսինքն՝ դաշնակին դարձնում է դաշնակ, կոմունիստին՝ կոմունիստ, ԱԺՄ-ականին՝ ԱԺՄ-ական եւ այլն», - գրել է այսօր «Ժամանակ-Երեւան» թերթն ու հավելել. - «Տեր-Պետրոսյանի մուտքը քաղաքականություն նաեւ պատասխան է այն հարցին, թե կա՞ արդյոք հայաստանյան ընդդիմություն, թե՞ ոչ։ Առաջին նախագահը իրական է դարձնում ընդդիմության գոյությունը՝ քամուն տալով վերջին հինգ տարիներին ընդդիմության դաշտը հանիրավի գրաված մարդկանց գույնզգույն փետուրները»։
«Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը, երկրի նախագահի դերին անդրադառնալով, ընդգծել է. - «Ընդհանրապես, մեզանից շատերը ճիշտ չեն պատկերացնում նախագահի գործառույթները։ Երբեմն շատերիս թվում է, թե նախագահը պետք է լուծի մեր անձնական կենցաղային խնդիրները»։ «Հույսը կտրելով համատիրություններից, թաղապետարաններից ու մնացածներից, մարդիկ ապավինում են «թագավորի» բարեգթությանը», - գրել է գլխավոր խմբագիրն ու հասցեագրել. - «Այս տրամաբանությամբ է մտածում նաեւ գործող նախագահը, եւ պատահական չէ, որ իր քաղաքականությունը ներկայացնելով նա հպարտանում է իր օրոք սարքված ջրագծերով, ճանապարհներով, շենքերով... Բայց նախագահը երկրի «զավխոզը» կամ «պրարաբը» չի: Նրա գործունեության արդյունքները կարող են ի հայտ գալ 10-15 տարի հետո, երբ պարզ է դառնում, թե որ ուղղությամբ էր նա տանում երկիրը»։
«Հայոց Աշխարհ» թերթի հարցազրույցում պատասխանելով հեղափոխական դրսեւորումների` հաջողությամբ պսակվելու հնարավորությանը վերաբերող հարցին, Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Կարեն Կարապետյանը ընդգծել է. - «Անհերքելի է, որ արատավոր շատ երեւույթներ այսօր հաղթահարված են: Կոռուպցիայի, ստվերային տնտեսության մասին ներկայումս ոչ միայն բարձրաձայն են խոսում, այլեւ պետական ծրագրեր են մշակված այդ անցանկալի երեւույթները հնարավորինս վերացնելու համար: Այլ հարց է, որ առայժմ արդյունքները բավարար չեն»: «Այստեղ, սակայն, հեղափոխական լուծումները կարող են ոչ միայն արդյունավետ չլինել, այլեւ նույնիսկ վնասակար դառնալ», - եզրափակել է հանրապետական գործիչը։
«Ինքնախոստովանական ջղաձգումներ» վերնագրի տակ «Չորրորդ իշխանություն» թերթը, անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի տարազան հեռուստամեկնաբանություններին, ընդհանրացրել է. - «Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթում հնչած խիստ կոնկրետ մեղադրանքներից բացարձակապես ոչ մեկը չհերքվեց։ Օրինակ, որեւէ մեկն այդպես էլ չհերքեց այն մեղադրանքը, որ իշխանական համակարգը վերից վար կոռումպացված է։ Պարզապես մեկ-երկու հոգի կմկմացին, թե «այդ ամենը ձեր օրոք է սկսվել»։ Կամ երբ կոռուպցիայի մասին օրինակներ էին բերվում (ասենք՝ այն մասին, թե ինչպես է «պազիկի» վարորդը միլիոնատեր դարձել), լավագույն դեպքում պատասխանը լինում էր՝ «բա լավ ա՞, որ Խաչատուր Սուքիասյանը եւ այլն»։ Իսկ «պազիկի» վարորդի միլիոնների մասին՝ ոչ մի հերքում»։
«Խուճապ է» վերնագրի տակ «Հայկական ժամանակ»-ը տեղեկացրել է, թե «ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը երկու օր առաջ փակել է հայաստանյան երկու բանկերում ունեցած իր հաշիվները, որտեղ խոշոր գումարներ են եղել»: «Այս փաստը վկայում է», - գրել է թերթը, - «որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական ակտիվացումը եւ հատկապես` հոկտեմբերի 26-ի հանրահավաքում ունեցած նրա ելույթը իշխանության վերնախավում ուշագրավ դրսեւորումներ է ստանում, եւ սա դրանցից միայն մեկն է: Հոկտեմբերի 26-ի բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայաստանը ավազակապետության վերածելու համար մեղադրեց մի քանի պաշտոնյաների, որոնցից մեկն էլ հենց ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանն էր»։
Ատոմ Մարգարյան