Վրաց-֊թուրքական սահմանին ձերբակալվել է մի հայաստանցի, որը փորձել է Վրաստանից Թուրքիա տեղափոխել արհեստական ռադիոակտիվ նյութ:
Ինչպես այսօր հաղորդել է Վրաստանի սահմանապահ ոստիկանությունը, Հայաստանի քաղաքացին, որի անունը չի հրապարակվել, փորձել է մաքսանենգ ճանապարհով հատուկ կոնտեյների մեջ Վրաստանից դուրս բերել մոտ 2 գրամ ռադիոակտիվ իզոտոպ:
Իզոտոպը քիմիական էլեմենտի ատոմի տարատեսակ է, որն օգտագործվում է գիտության եւ տեխնիկայի բնագավառում:
ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ-֊ի վկայությամբ՝ այժմ քննությունը պարզելու է, թե որտեղ, ումից եւ ինչ նպատակներով է Հայաստանի քաղաքացին ձեռք բերել ռադիոակտիվ նյութը: