Հայաստանցիների մեծ մասը համոզված է, որ իր կորցրած դրամապանակը ավելի շուտ կվերադարձնի հարեւանը, քան ոստիկանը կամ անծանոթը: Այսպիսին են Gallup հեղինակավոր կազմակերպության անցկացրած հարցման արդյունքները:
Այն հարցին, թե ավելի շուտ ո՞վ կվերադարձնի ձեր կորցրած դրամապանակը՝ հարեւանը՞, ոստիկանը՞, թե՞ անծանոթը, հայաստանցիների 58 տոկոսը նախապատվությունը տվել է հարեւանին, 32 տոկոսը՝ ոստիկանին եւ 21 տոկոսը՝ անծանոթին:
Gallup֊-ի վերլուծաբանները նշում են, որ միտումը գրեթե նույնն է շատ երկրներում. 86 պետություններից, որտեղ անցկացվել է հարցումը, միայն 33֊-ում է մարդկանց մեծ մասը համոզված, որ դրամապանակը ավելի շուտ կվերադարձնի ոստիկանը, քան հարեւանը:
«Թվում էր, թե մարդիկ ավելի շատ պետք է հավատային ոստիկանին, որը կոչված է պաշտպանել իրենց եւ իրենց ունեցվածքը: Իրականում հարցման արդյունքները արտացոլել են այն անհամապատասխանությունը, որը գոյություն ունի երկու պատկերացումների միջեւ՝ թե ինչ պետք է անի ոստիկանը եւ թե իրականում ինչ կանի ոստիկանը»,֊ - նշում են վերլուծաբանները:
Միեւնույն ժամանակ որոշ երկրներում հարցվածները հավասարաչափ մեծ վստահություն են ցուցաբերում թե հարեւանների, թե ոստիկանության նկատմամբ: Նորվեգիայում, օրինակ, 96 տոկոսը հավատում է, որ կորցրած դրամապանակը կվերադարձնի ոստիկանությունը, իսկ 94 տոկոսը վստահ է, թե դա կանեն հարեւանները: