Մատչելիության հղումներ

Հայաստանում հանդիպել են ԱՊՀ-ի պետությունների կրթության նախարարները


ՀԻնգշաբթի օրը Երեւանում ԱՊՀ-ի անդամ երկրների կրթության համագործակցության խորհրդի նիստում ներկա էին 8 պետությունների նախարարներ: Քննարկվող առանցքային թեման այս երկրներում կրթության բարձր որակն ապահովելն է, կրթության կատարելագործումը:

Նիստին հրավիրված են եղել նաեւ Վրաստանն ու Ադրբեջանը, վերջիններս, սակայն, տարբեր պատճառներով չեն ներկայացել:

Նախարարների հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկման դնել ընդհանուր միջնակարգ կրթության ստանդարտացման ուղղությամբ աշխատանքների համակարգման վերաբերյալ համաձայնագրի նախագիծը, ԱՊՀ-ի անդամ երկրների` կրթության ոլորտում մինչեւ 2010 թվականը համագործակցության միջոցառումների նախագիծը, այլ հարցեր:

Նախարարները նշում են, որ կրթության ոլորտում խնդիրները ներկայացված բոլոր երկրներում գրեթե նույնն են:


Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG