Այսօր կեսօրին Երեւանի քրեակատարողական հիմնարկի մեկուսարանից ազատ արձակվեց Արման Դարբինյանը, ով Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի եղբորորդին է եւ մեղադրվում է ապօրինի զենք եւ զինամթերք պահելու համար: Գլխավոր դատախազությունը, հաշվի առնելով Դարբինյանի պաշտպան Ենոք Ազարյանի միջնորդությունը, խափանման միջոց կալանքը փոխել է չբացակայելու ստորագրությամբ:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Ենոք Ազարյանը, միջնորդության մեջ ինքը վկայակոչել է, որ իր պաշտպանյալը ունի անչափահաս երեխա, կինը հղի է, անցյալ տարի Դարբինյանը ծանր վիրահատություն է տարել` հեռացրել են փայծաղը: Պաշտպանը վստահեցրել է, որ իր պաշտպանյալը չի խուսափի նախաքննությունից եւ կներկայանա առաջին իսկ ծանուցման դեպքում:
Արման Դարբինյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 235-1 հոդվածի առաջին մասով: Նախաքննությունը շարունակվում է:
Մամուլում եղել են հրապարակումներ, թե Արման Դարբինյանի գործը փորձում են կապել Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանի սպանության հետ:
Լոռու մարզի դատախազ, Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Ալբերտ Ղազարյանը անհայտ անձի կողմից սպանվել է օգոստոսի 25-ին: Սպանության փաստով գլխավոր դատախազությունում գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով` «անձի սպանություն` կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ»:
Ռուզան Խաչատրյան