Դելիի փոխքաղաքապետ Բաջվան շաբաթ օրն իր առանձնատանը հարձակման է ենթարկվել վայրի կապիկների՝ ռեզուս-մակակների կողմից, եւ փախչելով նրանցից` դուրս է եկել երկրորդ հարկի պատշգամբ, որտեղից էլ վայր է ընկել: BBC բրիտանական հեռուստառադիոընկերության փոխանցմամբ, փոխքաղաքապետին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա երեկ մահացել է գլխի ծանր վնասվածքից:
BBC-ն նշում է, որ վայրի կապիկները վաղուց են պատուհաս դարձել Հնդկաստանի մայրաքաղաքի բնակիչների համար: Նրանք ներխուժում են կառավարական շենքեր, տաճարներ, մարդկանցից ուտելիք են խլում, ահաբեկում են բնակիչներին:
Հնդկաստանի գերագույն դատարանն անցյալ տարի Դելիի իշխանություններից պահանջել էր անհապաղ լուծել այդ հիմնախնդիրը:
Հինդուիզմ դավանող հնդիկների համար կապիկները սրբազան կենդանիներ են, եւ նրանց ոչնչացնելը մեծագույն մեղք է: Հինդուիստները կապիկներին համարում են Հանումանա աստծո մարմնավորում եւ նրանց կերակրում են բանաններով ու գետընկույզներով:
Սպանելու փոխարեն կապիկներին բռնում են, դուրս տանում քաղաքներից եւ բաց թողնում ջունգլիներում:
Բնապահպանների համոզմամբ, կապիկները վերջին ժամանակաշրջանում «դարձել են ավելի ագրեսիվ, քանի որ քաղաքներն ընդարձակվում են եւ կրճատում պրիմատների բնակության միջավայրը»:
Արմեն Քոլոյան, Պրահա