Ավստրիայի մայրաքաղաքում գումարվել է Կոսովոյի կարգավիճակի հարցով հերթական հանդիպումը: Հաղորդելով այդ մասին` «Ռոյթերզ»-ը կանխատեսում է, որ, ամենայն հավանականությամբ, հանդիպումը լուրջ առաջխաղացում չի ապահովի:
Բանակցությունների սեղանին 14 կետից բաղկացած փաստաթուղթ է, որում «անկախություն» ձեւակերպումը չկա, սակայն ամրագրված է, որ «Սերբիան Կոսովոյում չի կառավարելու»:
Սերբիայից գործնականում դեռ 1999 թվականին անկախացած Կոսովոն այսօրվա դրությամբ կառավարվում է ՄԱԿ-ի ստեղծած վարչակազմի կողմից, որին աջակցում են ՆԱՏՕ-ի ստորաբաժանումները:
Ինչպես եւ բանակցությունների նախորդ փուլերում` ալբանական կողմը լիակատար անկախություն է պահանջում, իսկ սերբերը, իրենց հերթին, պնդում են, թե պաշտոնապես Սերբիայի մաս կազմող տարածքի անկախությունը ոչ մի պարագայում չեն ընդունի:
Բանակցություններում Եվրամիության ներկայացուցիչ Վոլֆգանգ Իշինգերն ասել է. - «Մենք թեւակոխել ենք կարգավիճակի խնդրի հավանական լուծման մի նոր փուլ, բայց ես շատ կզարմանամ, եթե այն մեզ համար հեշտ լինի»:
Ալբանացիները սպառնացել են, որ եթե կարգավորման համաձայնեցված տարբերակը մինչեւ պայմանավորված վերջնաժամկետը՝ դեկտեմբերի 10-ը, չներկայացվի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունին, ապա Կոսովոն միակողմանիորեն անկախություն կհռչակի:
Միացյալ Նահանգները ակնարկել է, որ պատրաստ է ճանաչել Կոսովոյի անկախությունը, սակայն Եվրամիության որոշ անդամների համոզմամբ` ցանկալի չէ առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հավանության ճանաչել որեւէ նոր երկիր:
«Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալության փոխանցմամբ, 14-կետանոց փաստաթուղթն իր էությամբ մոտ է Կոսովոյի հարցով ՄԱԿ-ի բանագնաց, Ֆինլանդիայի նախկին նախագահ Մարտի Ահտիսաարիի կազմած տարբերակին, որը սերբերը Ռուսաստանի աջակցությամբ մերժել են:
Պաշտոնական Մոսկվան եւ Բելգրադը պնդում են, թե մինչեւ դեկտեմբերի 10-ը վերջնաժամկետ սահմանելու հանգամանքը վնաս է հասցնում բանակցային գործընթացին եւ ավելի նպաստավոր է երկու կողմերից մեկի՝ ալբանացիների համար:
Կոսովոյում լույս տեսնող «Կոհա Դիտորե» օրաթերթը, վկայակոչելով վստահելի աղբյուրներ Եվրամիությունում, հաղորդում է, թե Կոսովոյի հարցով ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Ֆրենկ Վիզները ՄԱԿ-ում Եվրամիության դեսպաններին ասել է, որ նրանք «գալիք տարվա հունվարին պատրաստ լինեն Կոսովոյի վերաբերյալ կարեւոր որոշումներին»:
Արմեն Քոլոյան, Պրահա