Մատչելիության հղումներ

Թուրքիայի դեսպանը վերադարձավ Վաշինգտոն


Կիրակի օրը ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նաբի Սենսոյը վերադարձել է Վաշինգտոն, որտեղից «խորհրդակցության» համար հետ էր կանչվել ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 106 բանաձեւի ընդունումից անմիջապես հետո:

«Թրքիշ դեյլի նյուս»-ի վկայությամբ, թռիչքից առաջ Սենսոյը հայտարարել է, թե «Միացյալ Նահանգների իշխանություններին է փոխանցելու բանաձեւի ընդունման կապակցությամբ Թուրքիայում առկա վրդովմունքը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG