«Մադրիդ մասթերս» մրցաշարը երեկ ավարտվեց արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանի հաղթանակով: Նա եզրափակիչում 1:6, 6:3, 6:3 հաշվով պարտության մատնեց աշխարհի թիվ մեկ ռակետ շվեյցարացի Ռոժե Ֆեդերերին:
Նալբանդյանը դարձավ երրորդ թենիսիստը, ում հաջողվել է մեկ մրցաշարում պարտության մատնել աշխարհի երեք ուժեղագույն թենիսիստներին. քառորդ եզրափակիչում Նալբանդյանը պարտության էր մատնել թիվ երկու ռակետ Ռաֆայել Նադալին, իսկ կիսաեզրափակիչում` թիվ երեք ռակետ Նովակ Ջոկովիչին:
Մասնագետները նշում են, որ այս հաջողությունն ամենամեծն է Նալբանդյանի մարզական կարիերայում: Նախկինում նա հաղթել էր ATP-ի եւս հինգ մրցաշարերում, սակայն «Մադրիդ մասթերս»-ը դրանցից ամենահեղինակավորն է:
Մինչ այս հաղթանակը մրցաշրջանն անհաջող էր Նալբանդյանի համար: Վերջին 10 ամիսների ընթացքում նա միայն մեկ անգամ էր կարողացել ընդգրկվել ATP-ի մրցաշարերի լավագույն ութնյակում` բարսելոնյան մրցաշարի քառորդ եզրափակիչում զիջելով Դավիթ Ֆեռերին:
Մադրիդյան մրցաշարում հաղթելու համար Նալբանդյանը վաստակեց 100 ռեյտինգային միավոր եւ դասակարգման աղյուսակում 33-րդ տեղից տեղափոխվեց 22-րդը:
Աշխարհի ուժեղագույն թենիսիստների դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել Ռոժե Ֆեդերերը:
Միսակ Կրկյաշարյան