«Սկսել նորից» կարգախոսով տոնավաճառի նպատակն է ապահարզանի դիմած զույգերին ներկայացնել իրենց իրավունքները եւ նվազեցնել հոգեբանական տրավմաները:
Ամուսնալուծվել ցանկացող զույգերը տոնավաճառի ընթացքում կհանդիպեն իրավաբանների եւ հոգեբանների հետ:
Արդեն 20-ից ավելի կազմակերպություններ հայտ են ներկայացրել մասնակցության համար, այդ թվում` իրավաբանի, հոգեբանի ծառայություններ առաջարկող կազմակերպություններ, ինչպես նաեւ անշարժ գույքի գործակալություններ ու անգամ տուրիստական ընկերություններ:
Ամուսնալուծությունների թիվը նախորդ տարի Ավստրիայում ռեկորդային ցուցանիշի է հասել. 100 զույգերից 66-ը բաժանվել են:
Կարլեն Ասլանյան