Ֆրանսիայի նախագահի գրասենյակը պաշտոնապես հաստատել է, որ նախագահ Նիկոլա Սարկոզին եւ նրա կինը՝ Սեսիլիան, փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծվելու են:
«Ռոյթերզ» լրատվական գործակալությունը նշում է, որ վերջին շաբաթներին Փարիզում բազմաթիվ ասեկոսեներ են տարածվել նախագահի ընտանիքում առկա ճգնաժամի եւ անխուսափելի ամուսնալուծության մասին:
Սեսիլիան որեւէ դերակատարություն չի ունեցել նախագահական ընտրությունների ժամանակ, ամուսնու օգտին չի քվեարկել ընտրությունների երկրորդ փուլում եւ ընդամենը երեք անգամ է հաղթած ամուսնու հետ մասնակցել հանրային միջոցառումներին, ընդ որում վերջին անգամ` հուլիսին:
Սեսիլիան ժամանակին էապես նպաստել է Սարկոզիի քաղաքական կարիերային. աշխատել է որպես խորհրդական, երբ ամուսինը զբաղեցրել է ներքին գործերի եւ ֆինանսների նախարարի պաշտոնը:
«Ռոյթերզ»-ի փոխանցմամբ, Սարկոզին իր մտերիմների շրջապատում մի առիթով ասել է, թե Սեսիլիան իր կյանքում հանդիպած միակ անձնավորությունն է, ում հետ «պարզապես հնարավոր չէ բանակցել»:
52-ամյա Նիկոլա Սարկոզին եւ 49-ամյա Սեսիլիան ամուսնացել են 1996 թվականին, ունեն տասնամյա որդի:
Լրատվական գործակալությունները նշում են, որ արդի Ֆրանսիայի պատմության ընթացքում սա առաջին դեպքն է, երբ գործող նախագահը բաժանվում է կնոջից:
Արմեն Քոլոյան, Պրահա