ԱՄՆ֊-ի նախագահ Ջորջ Բուշը երեկ հորդորել է կոնգրեսականներին չընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը:
«Մի բան, որը Կոնգրեսը չպետք է անի՝ Օսմանյան կայսրությունում պատմականորեն տեղի ունեցածին որակում տալն է»,֊ - Վաշինգտոնում լրագրողներին ասել է ԱՄՆ-֊ի նախագահը:
Բուշը, ըստ «Ֆրանսպրես»֊-ի, «ապակառուցողական» է անվանել բանաձեւը:
«Կոնգրեսը շատ ավելի կարեւոր գործեր ունի, քան մահմեդական աշխարհի մեր ժողովրդավարական դաշնակցին թշնամացնելը, մանավանդ այնպիսի մի դաշնակցի, որը ամեն օր կենսական աջակցություն է ցույց տալիս մեր զինվորականությանը»,֊ - կարծիք է հայտնել Ջորջ Բուշը:
Միեւնույն ժամանակ, երեկ Կոնգրեսի ստորին պալատի նախագահ Նենսի Փելոսին ասել է, որ «դեռ պետք է ճշտվի` արդյո՞ք Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը քվեարկության կդրվի Ներկայացուցիչների պալատում»:
«Կդրվի բանաձեւը քվեարկության, թե ոչ` դեռեւս պարզ չէ», - լրագրողներին ասել Փելոսին:
«Ռոյթերզ»-ի վկայությամբ, նախկինում խոսնակը խոստացել էր այս տարի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում քվեարկության դնել թիվ 106 բանաձեւը: