Մատչելիության հղումներ

Մարգարիտա Սարուխանյանը` «Միսս Հայաստան - 2007»


«Միսս Հայաստան - 2007» տիտղոսին եւ փոխանցիկ թագին է արժանացել Երեւանը ներկայացնող 18-ամյա Մարգարիտա Սարուխանյանը:

Եթե որեւէ պատճառով «Միսս Հայաստան»-ը չկարողանա կատարել իր պարտականությունները, թագը եւ տիտղոսը կստանա վիցե-միսս Արփինե Աթոյանը:

7 հազար դոլար արժողությամբ փոխանցիկ թագը այս տարվա նորամուծությունն է. այն ամբողջովին պատրաստված է ոսկուց եւ զարդարված է ադամանդներով ու այլ թանկարժեք քարերով:

«Միսս Հայաստան» գեղեցկության եւ նրբագեղության մրցույթի եզրափակիչ դուրս եկած 18 աղջիկները երեկ հանդես են եկել ազգային տարազով, լողազգեստով եւ երեկոյան հագուստով:

Վերջին փուլ դուրս եկած յոթնյակին ժյուրին նաեւ հարցեր է տվել: Ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանի հարցին, թե ո՞վ է Օպերային թատրոնի շենքի նախագծողը, 7 աղջիկներից եւ ոչ մեկը չի կարողացել պատասխանել:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG