Մատչելիության հղումներ

Շրի Լանկան Հայաստանին փղիկ է նվիրելու


«Լանքա Բիզնես 0նլայն» ինտերնետային լրատվական կենտրոնի փոխանցմամբ, Հայաստանի կենդանաբանական այգին Շրի Լանկայից փղիկ է ստանալու, որի դիմաց Հայաստանը շրիլանկացի անասնաբույժների համար կմշակի վերապատրաստման ծրագիր: Բացի այդ, հայկական կողմը շրիլանկացիներին կփոխանցի «կենդանիներ, որոնք կարող են ապրել Շրի Լանկայի կլիմայի պայմաններում»:

Շրի Լանկայի կառավարության անդամ Գամինի Լոկուգեն հայտնել է, որ «9-ամյա էգ փիղ Ասոկամալային Պինավելա գյուղի փղաբուծարանից Հայաստան են փոխադրելու երկու գրաստապանի եւ անասնաբույժի ուղեկցությամբ»:

«Հայաստանի կառավարությունը մի քանի անգամ է Շրի Լանկային դիմել փիղ ուղարկելու խնդրանքով, քանի որ իրենց կենդանաբանական այգում ապրող արու փիղը միայնակ է», - ասել է Լոկուգեն եւ հավելել. - «Հավանաբար, արդեն այս ամսվա ընթացքում Ասոկամալային կփոխադրենք Հայաստան»:

Նրա խոսքերով, Շրի Լանկայի կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի հետ կենդանիների փոխանակման ծրագրին:

«Այս քայլով կառավարությունը բացառություն է անում, քանի որ Շրի Լանկան, որպես կանոն, ուրիշ երկրների չի փոխանցում այստեղ ծնված փղերին», - ասել է նախարարը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG