«Թայմս» բրիտանական թերթն այսօր վերատպել է հատվածներ իր 1915 թվականի ռեպորտաժից:
«Մարսովանում, որտեղ մի կարեւոր ամերիկյան քոլեջ կա, հունիսի սկզբներին իշխանությունները հրամայել են հայերին հավաքվել քաղաքից դուրս: Նրանք շրջապատել են հայերին, եւ ոստիկաններն ու զինված ամբոխը, ամերիկացիների վկայությամբ, սպանել են 1200 երիտասարդ եւ առավել ակտիվ հայերի, որոնցից ամենից շատ էին վախենում Կոմիտեի առաջնորդները եւ ժանդարմերիան:
Ավելի հարուստ հայերին թույլ է տրվել խուսափել մահվանից մահմեդական դառնալու գնով, եւ այդ կասկածելի արտոնության համար նրանք մեծ փրկագին են վճարել: Աղքատները որոշ դեպքերում աղաչում էին չսպանել իրենց` խոստանալով հավատափոխ լինել եւ այդպիսով փրկել իրենց ընտանիքները: Բայց քանի որ փող չունեին, նրանք սպանվեցին կամ տեղահանվեցին: Երիտասարդ կանայք բաշխվեցին խուժանի միջեւ: Համայնքի մնացած մասը քշվեց դեպի Հյուսիսային Մեսոպոտամիա:
Բիթլիսում եւ Մուշում մեծ թվով հայեր, որոշ տեղեկություններով՝ 12 հազար հոգի, որոնցից շատերը կանայք էին, հաղորդագրությունների համաձայն, սպանվեցին հրազենով կավ խեղդամահ եղան: Շիվասում, Կայզերիում եւ Դիարբեքիրում շատ մահապատիժներ եղան, եւ մի քանի հայկական գյուղեր լիովին ոչնչացվեցին: Մոսուլում թշվառ հայերը, որոնք այստեղ էին բերվել հյուսիսից, հանձնվեցին ամբոխի քմահաճույքին: Նրանցից շատերը սպանվեցին: Թուրքերն ու քրդերը նույնիսկ Պարսկաստանի սահմանից էին գալիս կանանց գնելու համար»: