Մատչելիության հղումներ

Ֆերհաթ Քենթել. «Թուրքական պետությունը եւ հասարակությունը տրավմատիկ անցյալ ունեն»


Թուրքական պետությունը եւ հասարակությունը տրավմատիկ անցյալ ունեն, որի հետ դժվար է հաշտվել: Այսպիսի կարծիք է հայտնել այսօր «Ինթերնեշնլ հերալդ թրիբյուն» թերթում Ստամբուլի համալսարանի սոցիոլոգ Ֆերհաթ Քենթելը:

Նա համեմատել է Թուրքիան տնվորի հետ, որը կարծում է, թե նոր բնակարան է վարձել, բայց հանկարծ հայտնաբերել է, որ այն լի է աղբող ու կեղտով:

«Նման դեպքում դուք ի՞նչ կանեք՝ հրապարակավ կբարձրաձայնե՞ք այդ մասին` արժանանալով հարեւանների ամոթանքին, թե՞ կկոծկեք դա` գերադասելով ապրել այն միակ բնակարանում, որն ունեք»,֊ - հարց է տալիս գիտնականը:

Ամերիկյան թերթը փաստում է. - «Մեծապես կենտրոնացված թուրքական պետությունը ընտրել է երկրորդ տարբերակը: Այլ կերպ վարվել՝ նշանակում է բաժանարար գծեր սահմանել եւ քաջալերել անկախության գաղափարներով տոգորված փոքրամասնություններին: Դասագրքերը քիչ բան են ասում այն մասին, թե ինչ սկսվեց 1915 թվականին, դրանց հեղինակները շեշտը դնում են այն հանգամանքի վրա, որ դա պաշտպանական գործողություն էր հայերի նկատմամբ, որոնք համակրում էին Ռուսաստանին՝ Թուրքիայի այն ժամանակվա թշնամուն»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG