Մատչելիության հղումներ

Պուերտոռիկացի կոնգրեսականին Բուշը համոզել է փոխել Հայոց ցեղասպանության բանաձեւի հարցում իր դիրքորոշումը


ԱՄՆ-ի Կոնգրեսում Պուերտո Ռիկոն ներկայացնող հանրապետական Լուիս Ֆորտունոն հայտնել է, որ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում չորեքշաբթի օրը դեմ է քվեարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 106 բանաձեւին, քանի որ նախագահ Ջորջ Բուշը անձամբ էր զանգահարել իրեն եւ իսպաներենով համոզել:

«Նա ասաց` «Hola amigo, como estas, Luis», - պատմել է Ֆորտունոն` նշելով, որ Բուշի իսպաներեն ողջույնը հանկարծակիի է բերել իրեն:

Կոնգրեսականի եւ նրա ընտանիքի առողջությամբ հետաքրքրվելուց հետո Բուշը անցել է անգլերենի եւ բացատրել, թե ինչու է ինքը գտնում, որ Ֆորտունոյի պաշտպանած նախագծի ընդունումը սխալ կլինի: Նա նաեւ հավաստիացրել է, թե Թուրքիան անկախ հանձնախումբ է ստեղծել` ուսումնասիրելու համար անցած դարասկզբին տեղի ունեցած իրադարձությունները եւ որոշելու դրանք վերապրած հայերին փոխհատուցում վճարելու հարցը:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալության փոխանցմամբ, Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչը իրավունք ունի քվեարկել Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովում, սակայն լիագումար նիստում ձայնի իրավունք չունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG