Ամերիկայի հայկական համագումարի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի գրասենյակների տնօրեն Արփի Վարդանյանը «մեծ հաղթանակ» է համարում երեկ Միացյալ Նահանգների կոնգրեսի հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը:
«Երկու տարի առաջ նույն բանաձեւը քննարկվեց եւ քվեարկեցին. այն ժամանակ 40 կողմ եւ 7 դեմ էր: Կարող եք ասել, թե այս անգամ ավելի քիչ մարդիկ են կողմ քվեարկել, եւ սա մեծ հաղթանակ միգուցե չենք կարող համարել: Բայց ես կասեմ, որ անցյալ անգամ այսպիսի արշավ չէր տարել Թուրքիան», - հինգշաբթի օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ փաստարկեց Վարդանյանը` շարունակելով. - «Արդեն կորցրել եմ թիվը, թե քանի անգամ պաշտոնական այցելություն է եղել Թուրքիայից Ամերիկա, քանի հեռախոսազանգեր, քանի նամակներ, քանի սպառնալի խոսքեր: Չի եղել Ամերիկայի նախկին պետքարտուղարների նամակ` ուղղված Ամերիկայի կոնգրեսի խոսնակին, չի եղել նախկին պաշտպանության նախարարների նամակ` ուղղված Կոնգրեսին: Չի եղել, որ նախագահը դուրս գա եւ վիդեոյով դիմի եւ կոչ անի բոլոր կոնգրեսականներին, որ դեմ քվեարկեն»:
«Այսպիսի ակտիվ արշավ չի եղել պատմության մեջ», - ամփոփեց Արփի Վարդանյանը: - «Եվ դրա համար, ես կասեի, որ սա մեծ հաղթանակ է»:
Նա չցանկացավ «գուշակություններ անել» բանաձեւի` Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստի օրակարգ մտնելու եւ պաատի կողմից ընդունվելու վերաբերյալ: Այս հարցում լավատես լինելով հանդերձ` Վարդանյանը չի բացառում, որ բանաձեւի ընդունումը տապալվի Թուրքիայի շարունակական ճնշումների հետեւանքով. - «Հնարավոր է [որ տապալվի]: Ես չեմ ուզում խաբել ոչ մեկին: Հնարավոր է, որովհետեւ ջանքերը շատ են, ուժերը շատ են, որ մեր դեմ պայքարում են, որ սա չանցնի: Մենք պետք է պայքարենք, պետք է աշխատենք... բայց շատ բաներից է կախված, որ, կարող է մեր ձեռքը չէ»:
Հարցին, թե ի՞նչ կտա բանաձեւի ընդունումը (հաշվի առնելով, որ այն օրենքի ուժ չունի), Վարդանյանը ասաց, որ Կոնգրեսի լիագումար նիստում ընդունվելու դեպքում «ուղղակի կունենանք Ներկայացուցիչների պալատի անդամների կարծիքը, ինչը քիչ բան չէ»:
«Սա առաջին քարը կլինի, հիմքը կլինի: Դա արդեն կհեշտացնի գործերը ապագայում, որ օրենք դառնա սա», - շարունակեց նա: - «Որ ԱՄՆ-ի քաղաքականությունը փոխվի եւ երեւա աշխարհում, որ այսպիսին է կարծիքը ԱՄՆ-ի կոնգրեսում, որի արդյունքում այլ երկրներ կհասկանան եւ ընդունեն նույն բանաձեւը»:
Ռուզաննա Ստեփանյան