Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւ. «Ադրբեջանի նավթի եւ գազի պաշարները երկրին կբավականացնեն 150 տարի»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ իր երկրի նավթի եւ գազի պաշարները ներքին կարիքները կարող են բավարարել 150 տարի շարունակ:

«Նավթի եւ գազի պաշարները Ադրբեջանում այնքան մեծ են, որ կարող են ներքին կարիքները բավարարել մոտակա 150 տարվա ընթացքում»,֊ - այսօր ասել է Ալիեւը` ելույթ ունենալով Վիլնյուսում անցկացվող միջազգային համաժողովում, որը նվիրված է էներգետիկ անվտանգությանը:

Ադրբեջանի նախագահը նաեւ փաստել է, որ «այժմ Կասպյան տարածաշրջանը Եվրոպային գազով եւ նավթով ապահովելու միակ այլընտրանքային աղբյուրն է»:

«Ադրբեջանը պատրաստ է իր ավանդը ներդնել Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում»,֊ - ըստ ԻՏԱՌ-֊ՏԱՍՍ-֊ի՝ ասել է Ալիեւը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG