Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը պատրաստակամություն է հայտնել բանակցություններ վարել «Լեռնային Ղարաբաղի հայ համայնքի» հետ, եթե Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
Lider հեռուստատեսությանը տված հարցազրույցում Մամեդյարովը հայտարարել է, թե Ադրբեջանը քաղաքականությունը վարում է այն ուղղությամբ, որպեսզի Լեռնային Ղարաբաղի խնդիրը քննարկվի տարբեր միջազգային կազմակերպություններում:
Day.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ, Ադրբեջանի արտգործնախարարը նաեւ ասել է, թե «միջազգային շատ կազմակերպություններ արդեն տարբեր բանաձեւեր են ընդունել այդ կապակցությամբ»: