Մատչելիության հղումներ

Արեւմտյան մամուլը՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի մասին


«Վաշինգտոն փոստ»-֊ն այսօր գրում է. - «Հաշվի առնելով ԱՄՆ-֊ի անվտանգության կենսական շահերին սպառնացող լուրջ վտանգը, Հայոց ցեղասպանությանը վերաբերող բանաձեւը չի կարող կոչվել թեթեւամիտ: Իրականում դրա ընդունումը կլինի վտանգավոր եւ մեծապես անպատասխանատու»:

«Լոս Անջելես Թայմս»֊-ի մեկնաբանը փաստում է. - «Օրենսդիրները սիրում են շնորհավորել իրենց, երբ չարիքը կոչում են իր անունով: Սակայն իսկական խիզախությունն այն է, երբ ճշմարտությունն ասում ես դրա համար ոչ հարմար պահին: Արտաքին գործերի հանձնաժողովը պետք է հաստատի բանաձեւը, եւ Վաշինգտոնը պետք է վերագտնի պատմությանը հայտնի ճշմարտությունը պաշտոնապես ասելու հիմնարար տոկունությունը»:

Իսկ Իռլանդիայում լույս տեսնող «Այրիշ Թայմս» թերթն այսօր հայտնում է, որ շաբաթ օրը թուրքական ոստիկանությունը ձերբակալել է շուրջ 100 հայաստանցի ներգաղթողի: «Նրանց վտարումը դիտվում է որպես վրեժխնդրություն ցեղասպանության բանաձեւի համար»,֊ - գրում է թերթը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG