Մատչելիության հղումներ

«Բիտցեւյան մոլագարը» 63 սպանություն եւ մահափորձ է խոստովանել


«Բիտցեւյան մոլագար» Ալեքսանդր Պիչուշկինն այսօր Մոսկվայի դատարանում հայտարարել է, որ 63 սպանություն եւ մահափորձ է կատարել:

Դատարանում, որտեղ այսօր սկսվել է նրա հարցաքննությունը, քննարկվում է 52 դեպք, սակայն ամբաստանյալը խոստացել է պատմել 63 դեպքի մասին:

31-֊ամյա Պիչուշկինը սկսել է իր ցուցմունքները 15 տարի առաջ իր կատարած առաջին սպանությունից՝ 1992 թվականին նա սպանել է իր համակուրսեցի Օդինչուկին, որը հրաժարվել է նրա հետ միասին սպանություններ գործել:

Պիչուշկինը նաեւ հայտնել է, որ վերջին սպանությունից հետո կամովին հանձնվել է ոստիկանությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG