Մատչելիության հղումներ

Իրակլի Օքրուաշվիլին գրավի դիմաց ազատ արձակվեց


Վրաստանի պաշտպանության եւ ներքին գործերի նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլին գրավի դիմաց ազատ է արձակվել կալանքից: Այսօր առավոտյան վրացական հեռուստատեսությունը ցույց է տվել նախկին նախարարի բանտից դուրս գալը եւ թբիլիսյան իր տունը մտնելը:

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի նախկին զինակիցը ձերբակալվել էր անցյալ շաբաթ` կոռուպցիայի, խոշոր չափի դրամաշորթության, փողերի լվացման եւ պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքներով, ինչին հաջորդեցին Թբիլիսիում ընդդիմադիրների կազմակերպած բողոքի ցույցերը` նախագահական եւ խորհրդարանական արտահերթ ընտրությունների պահանջով:

Երեկ Վրաստանի գլխավոր դատախազի տեղակալ Նիկա Գվարամիան հայտարարել էր, որ Օքրուաշվիլին քննիչներին ներկայացրել է դիմում, որով խոստովանել է իր մեղքը, համաձայնել է համագործակցել իրավապահների հետ, ինչպես նաեւ հրաժարվել է ձերբակալությունից օրեր առաջ Սահակաշվիլիին հասցեագրած` բռնապետական գործելակերպի եւ ընդդիմախոսների սպանությունները ծրագրելու մեջ մեղադրանքներից:

«Նա ասել է, որ այդ մեղադրանքները ներկայացրել է նախագահին վարկաբեկելու նպատակով, դրանք չեն համապատասխանում իրականությանը, դրանց միակ նպատակն էր քաղաքական դիվիդենտներ ստանալ», - հաղորդել է Վրաստանի գլխավոր դատախազի տեղակալը:

Նույն օրը վրացական դատարանի կայացրած որոշման համաձայն` Օքրուաշվիլին շուրջ 6 միլիոն դոլարի գրավի դիմաց կարող էր ազատ արձակվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG