Մատչելիության հղումներ

Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը հանդիպել է Հայաստանի պաշտպանության նախարարի հետ


Պաշտպանական բարեփոխումների շրջանակներում Հայաստանի զինված ուժերում ժողովրդավարական վերահսկողության գործուն մեխանիզմների կատարելագործմանն են անդրադարձել Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ու Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը այսօր կայացած հանդիպման ժամանակ:

Քննարկվել են այլընտրանքային զինվորական ծառայության հետ կապված մի շարք հարցեր, ինչպես նաեւ Հայաստան - ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրում արտացոլված` զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող խնդիրներ:

Պաշտպանության նախարարի մամլո քարտուղարի փոխանցմամբ, կողմերը քննարկել են նաեւ անհետ կորածներին եւ ռազմագերիներին առնչվող հարցեր:

Միքայել Հարությունյանը հույս է հայտնել, որ հյուրերի կողմից Հայաստանի զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիտարկումները եւ դրանց վերաբերյալ հնարավոր առաջարկությունները մեծապես կնպաստեն այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների ճիշտ ուղղորդմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG