Մատչելիության հղումներ

Ծեծկռտուք Հ1-ի ուղիղ եթերում


Դահլիճում իբրեւ հանդիսատես ներկա երգչուհի Նունե Եսայանը հրաժարվեց որեւէ կերպ մեկնաբանել կատարվածը` պարզաբանելով, որ դա «32 ատամ» ակումբի գաղտնիքն է:

Պարուհի Սոֆի Դեւոյանը պատմեց, որ այդ ամենը նախապես մտածված շոու է եղել, իսկ վեճը հրահրողներ էլ` դերասաններ: Թեեւ Սոֆի Դեւոյանը պնդում էր, որ երեկվա հաղորդումն ուղիղ եթերում էր, եւ ինքը երեկ այդ ժամին «32 ատամ» ակումբում էր, երգչուհի Սոֆի Մխեյանը պնդեց, որ հաղորդումն ամբողջությամբ նախապես տեսագրված էր:

«32 ատամ» ակումբից Արամ MP3-ը, որքան էլ տարօրինակ է, առանց վարանելու համաձայնեց բացել գաղտնիքը. - «Քանի որ աղմուկը մեծ եղավ, ստիպված ենք հայտնել, որ այդ ամենը շոու էր, իսկ հաղորդումը տեսագրված»:

Փաստորեն ստացվում է, միշտ չէ, երբ Հանրայինի եթերում տողատակում գրվում է «ուղիղ եթեր», պետք է հավատալ:

Հանրային հեռուստատեսության գլխավոր պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը համաձայնեց, որ սա ազնիվ չէր հեռուստադիտողների նկատմամբ, բայց պնդում է, որ հաղորդման ստեղծագործական խումբն է թերացել:

Բոլոր հարցերի պատասխանները «32 ատամ» ակումբը խոստանում է տալ եկող կիրակի` տեսագրված հաղորդման ընթացքում:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG