Մատչելիության հղումներ

Ներսես Երիցյան. - «Ես համաձայն եմ Թեղուտի հանքավայրի շահագործմանը»


Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը ուրբաթ օրը լրագրողներին ասաց, որ «լիովին կողմ է Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրին»:

«Ես համաձայն եմ», - հայտարարեց նա: - «Մենք այդ դեբատը տանում ենք, որպեսզի տեխնոլոգիական իմաստով ճիշտ գործարկվի, եւ դա հիմնված լինի նոր, մոդեռն տեխնոլոգիաների վրա, որպեսզի մարդիկ կարողանան բարձր վարձատրվել, եւ կարողանա պետությունը առավելագույնս օգտվել այդ ծրագրի իրականացումից»:

«Եղած ռեսուրսները չպետք է թաղված պահվեն. դրանցից պետք է եկամուտ ստանալ», - փաստարկեց նախարարը:

Նախարարը, մյուս կողմից, շեշտեց, որ այդ ռեսուրսները չպետք է լինեն եկամտի միակ աղբյուրը:

Մասնավորապես Թեղուտի հանքավայրի վերաբերյալ Երիցյանը ասաց. - «Սոցիալական պատասխանատվության հարցը կա, որը պետությունը այս պահին փորձում է զարգացնել հայեցակարգը: Այդ մասնավոր խոշոր ընկերությունները իրենք նաեւ սոցիալական որոշակի պատասխանատվություն են ստանձնում լինելու գերազանցիկներ` ե’ւ որպես հարկատուներ, ե’ւ որպես կորպորատիվ կառուցվածքներ, ե’ւ որպես պետության սոցիալական, տնտեսական զարգացման ծրագրերին մասնակցող սուբյեկտներ... Այս ամենը եթե մենք կարողանանք դրել ենթատեքստում, այս ծրագրից մենք կունենանք շատ բարձր արդյունքներ»:

Լոռու մարզում գտնվող Թեղուտի` պղնձի եւ մոլիբդենի հանքավայրի շահագործման դեն այս շաբաթասկզբին բողոքել էր Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը: Անտառածածկ այդ հանքավայրի 25 տարով շահագործման լիցենզիա 2001 թվականին ստացել է «Վալեքս Գրուպ» ընկերությունը:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG