Մատչելիության հղումներ

«Թոմ ու Ջերի»-ի իտալական տարբերակը


Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին իր կատվին, որի անունն է «Միելե» («Մեղր»), ամեն օր իր աշխատասենյակում սովորեցնում է բռնել խաղալիք մկանը, որին նա անվանել է «Ռոմանո»:

«Կորիերե դելա Սերա» օրաթերթը նշում է, թե «կրծողին անվանելով «Ռոմանո»` նախկին վարչապետը միանշանակ ակնարկ է արել ներկայիս վարչապետ եւ իր ոխերիմ քաղաքական հակառակորդ Ռոմանո Պրոդիին»:

Ըստ օրաթերթի, Իտալիայի ամենահարուստ մարդը համարվող Բեռլուսկոնիին այդ կատուն նվիրել են ծննդյան օրվա առիթով:

«Այնքան անուշ փիսիկ է, հնարավոր չէ ժամերով չխաղալ նրա հետ», - ասել է Բեռլուսկոնիի տուն հաճախ այցելող նրա ընկերներից մեկը՝ խորհրդարանի պատգամավոր Պալացո Գրացիոլին:

Պրոդին վարչապետ է դարձել, երբ իր ղեկավարած ձախակենտրոն դաշինքը 2006 թվականի ապրիլին խորհրդարանական ընտրություններում աննշան առավելության է հասել Բեռլուսկոնիի առաջնորդած աջակենտրոն դաշինքի նկատմամբ:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG