Մատչելիության հղումներ

Հրաչ Քեշիշյանի դեբյուտը թատրոնում


Հրաչ Քեշիշյանն ասում է, որ սա իր առաջին փորձն է թատրոնում, ինքը հեռուստատեսության մարդ է եւ կարծում է, որ «դրսից» հայացքը թարմություն կբերի թատրոն:

Պրոդյուսերի խոսքերով` ի սկզբանե նախատեսված էր բեմադրել Ֆրանց Կաֆկայի «Դատավարություն»-ը, սակայն հետո ներքին մի զգացում ստիպել է փոխել որոշումը, թեեւ արդեն պատրաստ էին նոււյնիսկ կոստյումների եւ դեկորների էսքիզները:

«Կաֆկայի վրա խաչ չենք քաշել: Կբեմադրենք, բայց ոչ հիմա«, - ասաց նա: - «Մտածեցինք, որ դեբյուտի համար ավելի ճիշտ կլինի վերցնել հայ գրողի ստեղծագործություն: Իսկ ընտրությունը կանգ առավ հենց «Արա Գեղեցիկ եւ Շամիրամ»-ի վրա, քանի որ սա հայ գրականության սիրո ամենագեղեցիկ պատմություններից մեկն է: Ու բացի սիրուց, այստեղ կա ե’ւ հայրենասիրություն, ե’ւ անձնական ապրումներ, ե’ւ բախում անձի ներսում: Բացի այդ շատ գեղեցիկ է պիեսի լեզուն», - ասաց Քեշիշյանը:

«Արա Գեղեցիկ եւ Շամիրամ» ներկայացման պրեմիերայի օրը դեռ չի հրապարակվում, սակայն հայտնի է, որ այն բեմում կհայտնվի արդեն նոյեմբերի սկզբին:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG