Մատչելիության հղումներ

Ֆրանսիան հորդորում է լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ


Ֆրանսիայի արտգործնախարար Բերնար Կուշնիրն այսօր կոչ է արել Եվրամիության անդամ երկրներին լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ՝ վերջինիս միջուկային ծրագրի պատճառով, չսպասելով ՄԱԿ֊-ի նոր բանաձեւին:

«Սկզբից մենք կարող են ընդգրկել նոր ոլորտներ, մասնավորապես, բանկային հատվածում, ինչպես նաեւ` նոր անձերի անուններ ներառել այն անձանց ցուցակում, որոնց հաշիվները Եվրոպայում սառեցվել են, իսկ մուտքն արգելված է»,֊ - ասված է Կուշնիրի նամակում, որը հասցեագրված է Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարներին:

Նա առաջարկել է քննարկել այս հարցը հոկտեմբերի 15-֊ին կայանալիք Եվրամիության արտգործնախարարների հավաքում:

Միաժամանակ «Ֆրանսպրես»-֊ը հաղորդում է, որ այսօր Իրանի իշխանությունները հրավիրել են Թեհրանում Ֆրանսիայի գործերի հավատարմատարին՝ Ֆրանսիայի դիրքորոշման վերաբերյալ պարզաբանումներ տալու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG