Մատչելիության հղումներ

Թուրքիայի նախագահը նոյեմբերին կայցելի Ադրբեջան


Նոյեմբերի 9-ին Ադրբեջան է այցելելու Թուրքիայի նորընտիր նախագահ Աբդուլա Գյուլը:

Ինչպես տեղեկացնում է APA գործակալությունը` վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները, այցի շրջանակներում նախատեսվում է Գյուլի առանձնազրույցը ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիեւի հետ, ինչից հետո բանակցությունները շարունակվելու են պատվիրակությունների մասնակցությամբ:

Նախատեսվում են Թուրքիայի նախագահի այլ հանդիպումներ Ադրբեջանի ղեկավարության, ինչպես նաեւ այդ երկրում աշխատող թուրք ձեռներեցների հետ:

Ադրբեջանական գործակալությունը նշում է, որ դա կլինի Թուրքիայի նորընտիր նախագահի հերթական այցը Հյուսիսային Կիպրոս կատարած այցից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG