Մատչելիության հղումներ

Սերգեյ Մարկեդոնով. «Ադրբեջանը ԱՊՀ֊-ի միակ պետությունն է, որը վարում է հաջող դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն»


Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի միջազգային հարաբերությունների հիմնահարցերի բաժնի վարիչ Սերգեյ Մարկեդոնովը համոզված է, որ «Ադրբեջանը ԱՊՀ-֊ի միակ պետությունն է, որը վարում է հաջող դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն»:

«Հետխորհրդային Ադրբեջանը կարողացավ ապացուցել, որ չի հանդիսանում թույլ եւ կախյալ երկրաքաղաքական միավոր՝ նա առանցքային դեր է խաղում Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում:

«Գործելով «մենք բարեկամներ եւ թշնամիներ չունենք, մենք ունենք միայն շահեր» սկզբունքով, Բաքուն ստիպել է աշխարհի հզորներին հայցել փոքր պետության բարեկամությունը»,֊ - գրել է ռուսաստանցի քաղաքագետը «Իզվեստիա» թերթի երեկվա համարում:

«Հենց Բաքուն է Հարավային Կովկասի այն կետը, որտեղ Մոսկվայի եւ Վաշինգտոնի դիրքորոշումները ամենաշատն են համընկնում: Թե' ԱՄՆ-ը, թե' Ռուսաստանը շահագրգռված են, որ Ադրբեջանը լինի կայուն եւ նորացվող աշխարհիկ երկիր: Սպիտակ տան, ինչպես նաեւ Կրեմլի համար Ադրբեջանի ներքաղաքական կյանքի ժողովրդավարացման հարցերը շատ ավելի փոքր նշանակություն ունեն, քան վարչակարգի կանխատեսելիությունը»,֊ - եզրակացնում է Սերգեյ Մարկեդոնովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG