Մատչելիության հղումներ

Կառավարությունը հավանություն է տվել 2008-ի բյուջեի մասին օրինագծերի փաթեթին


Երեքշաբթի օրը տեղի ունեցած ՀՀ կառավարության արտահերթ նիստում, որը վարել է վարչապետ Սերժ Սարգսյանը, կառավարության անդամները հավանություն են տվել «ՀՀ 2008 թվականի պետական բյուջեի մասին» օրինագծի եւ պետական բյուջեի կատարումն ապահովող օրենքների նախագծերի փաթեթին, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, 2008 թվականի պետական բյուջեն առաջարկվել է հաստատել. եկամուտների գծով` 744.7 մլրդ դրամ, ծախսերի գծով` 820.8 մլրդ դրամ, դեֆիցիտը` 76.0 մլրդ դրամ:

«ՀՀ 2008 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը եւ պետական բյուջեի կատարումն ապահովող օրենքների նախագծերի փաթեթը առավել հանգամանորեն կներկայացվեն Ազգային Ժողովում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG