Մատչելիության հղումներ

Իզմիրում տեղի ունեցած երկու պայթյունների արդյունքում մեկ մարդ է զոհվել


Մեկ մարդ զոհվել է եւ յոթը վիրավորվել այսօր Իզմիր թուրքական քաղաքում տեղի ունեցած երկու պայթյունների հետեւանքով:

Առաջին ռումբը պայթել է այսօր առավոտյան աղբամանում`դառնալով վիճակախաղի տոմսեր վաճառողի մահվան պատճառ: Մեկ քանի ժամ անց նույն տարածքում տեղի է ունեցել երկրորդ պայթյունը, որի արդյունքում մեկ մարդ ստացել է լուրջ մարմնական վնասվածքներ: Մյուս տուժածները ստացել են թեթեւ վնասվածքներ:

Որեւէ մեկը պատասխանատվություն չի ստանձնել կատարվածի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG