Գործարարների համար ստեղծված պայմանների ցուցանիշով Հայաստանը Համաշխարհային բանկի այսօր հրապարակած ցուցակում զբաղեցնում է 39-րդ տեղը` Հարավային Կովկասի պետություններից զիջելով Վրաստանին եւ գերազանցելով Ադրբեջանին:
Համաձայն աշխարհի 178 պետություններում անցկացված հետազոտության արդյունքներն ամփոփող զեկույցի, այս տարի հետխորհրդային երկրները եւ Արեւելյան Եվրոպայի պետությունները բավական լավ պայմաններ են ստեղծել գործարարների համար` այս ցուցանիշով առաջին անգամ գերազանցելով ասիական պետություններին:
Նախկին խորհրդային հանրապետությունների թվում միանձնյա առաջատարը Վրաստանն է, որը Համաշխարհային բանկի հրապարակած ցուցակում 6-րդ տեղում է:
Բանկի մասնագետների գնահատմամբ` 2006 թվականի վերջին եւ 2007թվականի առաջին կիսամյակում վրացական իշխանությունները լրջորեն բարելավել են գործարար մթնոլորտը երկրում: Մասնավորապես, կրճատվել են շինարարական աշխատանքներ սկսելու համար անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրման ժամկետները, լուրջ քայլեր են ձեռնարկվել ներդրողների իրավունքները պաշտպանելու ուղղությամբ:
Վրաստանը առաջատարների թվում է նաեւ գրանցված ձեռնարկությունների թվով: Ըստ պաշտոնական վիճակագրության, երկրի 100 բնակչին բաժին է հասնում 15 գրանցված ձեռնարկություն. նման բարձր ցուցանիշով Վրաստանի հետ այսօր կարող է մրցել միայն Հարավարեւելյան Ասիայի ամենազարգացած պետություններից մեկը` Մալայզիան:
Ըստ Համաշխարհային բանկի մասնագետների` Հայաստանում եւս առաջընթաց կա, սակայն այն ավելի համեստ է, քան Վրաստանում: Այդ իսկ պատճառով, Հայաստանը դուրս է մնացել բանկի հրապարակած առաջատարների ցանկից, հայտնվելով 39-րդ տեղում` Իսպանիայի եւ Քուվեյթի հարեւանությամբ:
Որպես դրական քայլ` զեկույցում մատնանշվում է Հայաստանի խորհրդարանի կողմից ընդունված նոր օրենքը, որով պարզեցվում է ձեռնարկությունների սնանկացման գործընթացը: Բացի այդ, Հայաստանում բացվել է կրեդիտային տեղեկատվության մասնավոր բյուրո, որը այս ոլորտի հրատապ տեղեկատվությունը «օնլայն» ռեժիմով է տրամադրում շահագրգիռ անձանց, ինչը նույնպես, ըստ զեկույցի հեղինակների, նպաստում է գործարար մթնոլորտի բարելավմանը:
Բացի այդ, մաքսային մարմինների կողմից ներդրված էլեկտրոնային նոր համակարգը թույլ է տալիս մաքսային գործակալներին երեք օրով կրճատել փաստաթղթերի ձեւակերպումը:
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այստեղ, Համաշխարհային բանկի մասնագետների պնդմամբ, բարեփոխումները մեծ թափ չեն ստացել: Որպես դրական քայլ նշվում է միայն հարկերի որոշակի նվազեցումը եւ նոր ձեռնարկության ստեղծման համար անհրաժեշտ ժամկետի կրճատումը 52 օրից մինչեւ մեկ ամիս:
Որպես հետեւանք` Ադրբեջանը Համաշախարհային բանկի հրապարակած ցուցակում 96-րդ տեղն է կիսում Խորվաթիայի եւ Սվազիլենդի հետ:
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա