Մատչելիության հղումներ

Պարգեւատրվել են լավագույնները


«Հայտերն ավելի շատ են եղել` 146-ը, որոնցից 85-ը ուսանողներ, 61-ը աշակերտներ», - ասում է «Սինոփսիս-Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Հովիկ Մուսայելյանը:

Հանրապետության նախագահի կազմկոմիտեն ամենաարժանիներին ընտրել է մի քանի փուլով` հաշվի առնելով երիտասարդների առաջադիմությունը ուսումնական հաստատություններում, մասնակցությունն օլիմպիադաներին, ինչպես նաեւ այն, թե որքան բազմակողմանի է զարգացած երիտասարդը:

Տեղեկատվական ոլորտի լավագույն ուսանողները խրախուսվում են արդեն 3 տարի: Այս տարի մասնակից բուհերին միացել է նաեւ Հայ- ռուսական սլավոնական համալսարանը, իսկ դպրոցներից` Գյումրիի «Ֆոտոն» քոլեջը: Այսպիսով` ընտրությունը կատարվել է 4 բուհերի եւ 5 կրթահամալիրների ուսանողներից:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG