Մատչելիության հղումներ

Օսկանյանը Նյու Յորքում կհանդիպի Մինսկի խմբի համանախագահների հետ


Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, արտգործնախարար Վարդան Օսկանյանը հոկտեմբերի 3-ին Նյու Յորքում կհանդիպի ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզային, Բեռնար Ֆասյեի ու Յուրի Մերզլյակովի հետ:

Կարապետյանը հավելեց նաեւ, որ առայժմ պայմանավորվածություն չկա Վարդան Օսկանյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպման վերաբերյալ:

Հոկտեմբերի 3-ին նախատեսված են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների ելույթները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 61-րդ նստաշրջանում:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG