Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Մայք Թայսոնը, որին մամուլը ժամանակին անվանել է «Երկաթյա Մայք», մեղադրվում է կոկաին պահելու եւ այդ թմրանյութն օգտագործելուց հետո մեքենա վարելու մեջ:
Անցյալ տարվա դեկտեմբերի 29-ին ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի ոստիկանները կանգնեցրել են մի BMW, որի ղեկին նստած մարդը շատ արագ եւ վտանգավոր ձեւով էր վարում մեքենան: Պարզվել է, որ վարորդը 41-ամյա Թայսոնն է, ով գիշերային ակումբից էր դուրս եկել եւ ղեկին նստել ակնհայտ անսթափ վիճակում: Ոստիկանները նրա մեքենայում հայտնաբերել են կոկաինով տոպրակ:
Երեկ Թայսոնը դատարանում ընդունել է իր մեղքը: Վերջնական վճիռը դատարանը կկայացնի նոյեմբերին: Այս մեղադրանքով Թայսոնը կարող է դատապարտվել մինչեւ 4 տարվա ազատազրկման:
Բռնցքամարտիկը արդեն իսկ մի քանի տարի բանտում է անցկացրել` բռնաբարության եւ խուլիգանական հարձակման համար:
Արմեն Քոլոյան, Պրահա