(շաբաթ, 22-ը սեպտեմբերի)
«Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթը շեշտադրել է. - «Երեկ, 1998-ի փետրվարի 3-ից հետո («Զվարթնոց» օդանավակայանում ակամա տված ճեպազրույցը չհաշված) Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջին անգամ հրապարակային ելույթ ունեցավ` հանդես գալով Անկախության օրվան նվիրված` ՀՀՇ-ի ընդունելությանը»: «Նրա խոսքերից պարզ դարձավ, որ իր համար տեսանելի է կոռուպցիայի վերացման, համակարգային բարեփոխումների, ժողովրդավարության եւ ազատությունների ամրապնդման խնդիրները լուծելը, բայց տեսանելի չէ Ղարաբաղի հարցի լուծումը», - նշել է թերթը եւ ընդգծել. - «Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթն, ըստ էության, հայտ էր ակտիվ քաղաքականություն վերադառնալու` 2008-ի նախագահական ընտրություններին ընդառաջ, թեկուզ նա ասաց, որ դեռ որոշում չի կայացրել»: Թերթը նաեւ փաստել է. - «Բացի ՀՀՇ-ականներից եւ նրանց մերձավոր միջավայրից, ընդունելությանը ներկա էին նաեւ «Հանրապետություն» կուսակցության, «Այլընտրանք» շարժման եւ ՀԺԿ ղեկավարները, նախկին կոմունիստ Խորեն Թռչունիչը, մարքսիստ Դավիթ Հակոբյանը: Վերջին երեքը բնավ ակտիվ չէին ծափահարելու եւ «Լե-վոն» վանկարկելու գործում: Թեեւ հայտարարվեց, բայց օտարերկրյա դիվանագետներ, առավել եւս` դեսպաններ, չկային դահլիճում, բացի ԱՄՆ-ի դեսպանության մի բաժնի վարիչից»:
«Չորրորդ իշխանության» փոխանցմամբ, ուրբաթ օրը «հայ ազգի մի շարք «էլիտար» քաղաքացիներ հայտնվել էին բավական անհարմար իրավիճակում». - «Բանն այն է, որ Ազգային Ժողովի պատգամավորների մեծամասնությունը, իրենց իսկ բնութագրմամբ, հայտնվել էին երկու քարի արանքում: Մի կողմից, նրանք ի պաշտոնե ստացել էին նախագահականի հրավերը` մասնակցելու Հայաստանի Անկախության օրվա առիթով կազմակերպված միջոցառմանը, մյուս կողմից էլ երկու հարսանեկան արարողության պետք է մասնակցեին»: Թերթը պարզաբանել է, որ նախօրեին ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանի որդու եւ ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանի որդու հարսանիքներն էին: Հանրապետական պատգամավորներից մեկը «Չորրորդ իշխանության» թղթակցի հետ մտերմիկ զրույցում հետեւյալ մտահոգություններն է բարձրաձայնել. - «Եթե գնանք հարսանիքին, պիտի նախագահը մտածի, թե ինքն այլեւս գնացող մարդ է, դրա համար էլ իրեն անտեսում ենք եւ վազում այն հարսանիքին, որին ներկա է լինելու նաեւ Սերժ Սարգսյանը, եթե գնանք նախագահի մոտ, տղերքը կնեղանան, թե մենք արժանի չէի՞նք ձեր ներկայությանը: Բայց ամենավատն այն է, որ հարսանիքին պետք է գնանք մեր տիկնանց հետ, իսկ միջոցառմանը` առանց նրանց, բա տիկնա՞նց ինչ անենք այդ ընթացքում»:
Նույն թերթը մեկ այլ հոդվածում Գալուստ Սահակյանի մասին գրել է. - «Նա այն մարդկային տեսակն է, որի գլխին ինչ օյին էլ գա, միեւնույն է, մինչեւ վերջ հավատարիմ է մնում իր «տիրոջը»: Հիշում եք, թե ինչ փորձությունների միջով անցավ Գալուստ Սահակյանը, երբ նրա որդուն արգելեցին ինքնադրսեւորվել Աջափնյակում եւ իրեն էլ հետագայում զրկեցին ՀՀԿ խմբակցության ղեկավարի «պրիստիժնի» պաշտոնից: Գալուստ Սահակյանն այդ ընթացքում որեւէ թթու խոսք չասաց Հանրապետական կուսակցության ղեկավարներից որեւէ մեկի հասցեին, այդ թվում եւ «ամենազոր» Սերժ Ազատիչի, թեպետ նա հիմքեր ուներ դժգոհելու»:
«168 ժամ»-ը, անդրադառնալով անցած շաբաթ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալ Գրիգոր Հարությունյանի պաշտոնանկությանը, գրել է. - «Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալի աշխատանքից ազատվելու պատճառները պաշտոնապես չնշվեցին: Թերեւս այն պատճառով, որ նախագահի հրամանագրում ուղղակի չէին կարող գրվել այն հանգամանքները, որոնց պատճառով, ըստ մեր տեղեկությունների, պաշտոնից ազատվել է Գրիգոր Հարությունյանը: Բանն այն է, որ վերջինս տեւական ժամանակ է զբաղվում է բանանի ներկրմամբ եւ դրա հետ կապված լուրջ խնդիրներ ունի հարկային ու մաքսային մարմինների հետ: Գրիգոր Հարությունյանի հովանավորության տակ գտնվող «Քեթրին» ընկերությունը Հայաստան բերվող բանանի խմբաքանակների ներմուծումները ձեւակերպել է որպես երրորդ երկիր արտահանելու համար կատարվող ներկրման գործարքներ, ինչի արդյունքում չի վճարել համապատասխան մաքսային վճարները»: «168 ժամ»-ի տեղեկություններով, վերջին տարիներին այդ մեքենայության արդյունքում պետական բյուջե չի վճարվել 2 միլիոն դոլարից ավելի գումար: «Մի խոսքով, Գրիգոր Հարությունյանը պաշտոնից ազատվել է Հայաստանը «բանան արտահանող երկրի» վերածելու համար», - եզրակացնում է թերթը:
Հովհաննես Շողիկյան