Պաշտոնական Բաքուն կրկին պատրաստակամություն է հայտնում Lեռնային Ղարաբաղին շնորհել «ինքնավարության բարձրագույն մակարդակը` Ադրբեջանի կազմում»: Իտալացի լրագրողների հետ զրույցում երեկ Բաքվում այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը:
«Ակնհայտ է, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, քանի որ իրավական տեսանկյունից սա ամենակարեւոր հարցն է: Եվ այդ միջազգային նորմերին համապատասխան` Lեռնային Ղարաբաղի հայկական համայնքը, ինչպես նաեւ ադրբեջանական համայնքը, որը, ցավոք, ենթարկվել է էթնիկ զտման` այս երկու համայնքները պետք է հստակ կարգավիճակ ստանան», - ասել է Մամեդյարովը` հավելելով. - «Մենք բանակցում ենք Lեռնային Ղարաբաղին Ադրբեջանի կազմում ինքնավարության բարձրագույն աստիճան շնորհելու մասին, քանի որ, մեր կարծիքով, հայ ժողովուրդն արդեն իսկ ինքնորոշվել է: Այժմ մենք խոսում ենք ազգային փոքրամասնության մասին, որը պետք է այս երկրամասում ապրող մյուս ազգերի ներկայացուցիչների հետ ինքնորոշվի` Ադրբեջանի կազմում»:
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի կողմից Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի համատեղ օգտագործման հարցով քննարկումներին, ապա դրանց արդյունքների մասին խոսելը, ըստ Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարի, դեռ շատ վաղ է:
«Մենք համաձայնության եկանք, որ խորհրդակցությունները պետք է շարունակվեն: Փորձագետները պետք է շարունակեն այս բանակցությունները եռակողմ ձեւաչափով: Այժմ կողմերը վերադարձել են Գաբալայից` ռադիոլոկացիոն կայանի մասին շատ ավելի լուրջ տեղեկատվության տիրապետելով», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարը` չնշելով, սակայն, մյուս հանդիպման հստակ ժամկետը:
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա